Վառնայում նշվելու է զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակը
Փետրվարի 25-ին լրանում է հայ ազգային հերոս, հայ և բուլղար ժողովուրդների ազատագրության մարտիկ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150 ամյակը:
Այս առիթով, Բուլղարիայի հայերի միության նախաձեռնությամբ և օրհնությամբ Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բարթողիմեոս քահանա Հակոբյանի՝ փետրվարի 25-ին, ժամը 17:30-ին, Վառնայի Գալատա թաղամասի «Զոր. Անդրանիկ» հրապարակում տեղադրված հուշարձանի մոտ տեղի կունենա հոգեհանգստյան կարգ և ծաղիկների ու ծաղկեպսակների զետեղում՝ ի հիշատակ Մեծն Զորավարի: