Հանդիսություններ և միջոցառումներ՝ նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին
Երեւանի քաղաքապետարանը եւ «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը զորավար Անդրանիկի հոբելյանին նվիրված միջոցառումներ են կազմակերպում:
Փետրվարի 25-ին` ժամը 11:00-ին, տեղի կունենա այցելություն Եռաբլուր պանթեոն:
Ժամը 12:00-ին` զորավարի արձանի մոտ` Մալաթիա-Սեբաստիա վ/շ-ի Վ.. Զատիկյանի անվ. Զբոսայգում, տեղի կունենա համերգային ծրագիր:
13:00-ին զորավարի արձանին` Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, ծաղկեպսակներ կտեղադրվեն:
Իսկ 18:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկազմակերպվի համերգ-երեկո: