Փրկարարները բացել են բնակարանի փակ դուռը
Մարտի 15-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մարտի 15-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Չայկովսկի փողոցի 30-րդ շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: