Բնակարանի փակ դուռը փրկարարներն են բացել
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 13.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: