Մահացել է Վալենտին Ռասպուտինը
Կյանքի 77-րդ տարում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է ռուս հայտնի գրող Վալենտին Ռասպուտինը, հայտնում է ՌԴ գրողների միությունը:
Նա ծնվել էր 1937 թվականին՝ Իրկուտսկի շրջանում: Ռասպուտինը հայտնի է իր «Ֆրանսերենի դասեր», «Ապրիր եւ հիշիր», «Հրաժեշտ մորը» ստեղծագործություններով:
2012 թվականին մահացել էր գրողի կինը, իսկ 2006-ին՝ դուստրը: