Նոր հեռանկարներ ախտորոշման ասպարեզում. Քուշկյանի հրավերով Ստեփանակերտում էր Վալենտին Դզյուբանը
Հաշվի առնելով համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունների կարևորությունը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման հարցում, ինչպես նաև Արցախում համակարգչային տոմոգրաֆիկ ծառայության զարգացման նպատակով` ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով Ստեփանակերտում էր Բելառուսի ազգային ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթաբանության ծառայության ղեկավար Վալենտին Դզյուբանը: Սա նրա թվով երկրորդ այցն էր Արցախ:
Այցի նպատակը դասընթացների անցկացումն էր, որոնք ձեռք բերված գիտելիքների խորացմանն են միտված:
Այս օրերի ընթացքում նա արցախյան իր գործընկերներին ուսուցանել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտությունների հմտությունները, ծանոթացրել ժամանակակից մոտեցումներին:
Սակայն համագործակցությունը մեկ այցով չի սահմանափակվում, արցախցի գործըկերները նրա հետ մշտական կապի մեջ կլինեն, արդեն օնլայն տարբերակով:
Վալենտին Դզյուբանը իր գոհունակությունն է հայտնել կոլեգաների հետ համագործակցությունից: