211652_close_icon
views-count1285 դիտում article-date 22:25 14-03-2015

Տեղի է ունեցել բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ» գրքի շնորհանդեսը. լուսանկարներ

Այսօր ՝ մարտի 14-ին, ժամը 14:00-ին, Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Վրիպած ջրհեղեղ» գրքի շնորհանդեսը: «Վրիպած ջրհեղեղ»ը հեղինակի 14-րդ գիրքն է: Հեղինակի 223 տաղերը մեկտեղված են «Վրիպած ջրհեղեղ»-ում ու նա հերթական անգամ ջրհեղեղի վրիպումներին է սպասում: Հոգեվիճակների և իրադրություններին համապատասխան՝ խոսքի, բառերի անչափ ինքնօրինակ ընկալումներով նրա մեկնություններում, ջրհեղեղների սպասում կա: Բանաստեղծը գիտե, որ ինքը չի վրիպելու հերթական ջրհեղեղից, ավելի շուտ՝ հերթական ջրհեղեղը չի վրիպելու իր ճակատագիրը, այլ հաստատելու է նրա՝ որպես հայի ու բանստեղծի՝ անեզրականին դատապարտված լինելը: Հեղինակը նշեց, որ այսօր կենտրոնում ոչ թե իր գրքի շնորհանդես է, այլ՝ պոեզիայի տոն : Իրենց գրչընկերոջը ողջունելու էին եկել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը , գրականագետներ, արվեստագետներ , ընկերներ և այլք: ««Հմայվեցի մշտարթուն վրիպումով ճախրանքի,---Եվ փուլ եկա տող առ տող…» Ձեզ , ձեր ընթերցողներին և բոլորիս մաղթում եմ բանաստեղծիդ տող առ տող հազարապատիկ փլուզումը, քանզի դա՝ այն փլուզումն է, որ մշակութային նոր շերտեր է բացում մեր պոեզիայում` ի պահ գալիք սերունդների»,- հեղինակի տողերը մեջբերելով այսպես ամափոփեց միջոցառումը վարող ՝ արվեստաբան Եվա Գևորգյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր