18011 դիտում
20:17 14-03-2015
Խոշոր ավտովթար Երևանում. «Մելնիցա» ռեստորանի մոտ բախվել են Opel-ներն ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 18:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ «Մելնիցա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են 23-ամյա Վահե Կալոյանի վարած Nissan մակնիշի 001 AA 15 համարանիշի, 35-ամյա Վահրամ Նալբանդյանի վարած Opel մակնիշի 27 SO 234 համարանիշի և 21-ամյա Սիրո Մանուկյանի վարած Opel մակնիշի 30 UO 838 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Նալբանդյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Ժան Ազատյանն ու Արմեն Սարգսյանը:
Ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վթարված Opel-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի էլեկտրասյանն ու այնտեղ գտնվող հսկայական քարին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+