Նոր կորոնավիրուսի պատճառով ամերիկյան ընկերությունների եկամուտները կարող են կրճատվել 4 տրիլիոն դոլարով
Աշխարհին վրա հասած COVID-19 վիրուսի պատճառով ամերիկյան ընկերությունների եկամուտները կարող են կրճատվել մինչև 4 տրիլիոն դոլարով։ Այդ մասին հայտնում է Bridgewater-ը։
Հիմնադրամի տվյալներով՝ և պետական, և մասնավոր ընկերությունները ստիպված են լինելու բախվել լուրջ կորուստների։ Ամենամեծ վնասը կարող են կրել էներգետիկ և զբոսաշրջային ոլորտի ընկերությունները։
Նախնական կանխատեսմամբ՝ նրանց սպասվում է 2 տրիլիոն դոլարի կորուստ։
Բացի այդ, հարկային-բյուջետային քաղաքականության և ֆինանսավարկային միջամտության ոլորտներում ժամանակակից միջոցառումների բացակայության դեպքում այդ կորուստները կարող են ընթացիկ տարում հանգեցնել ԱՄՆ-ի ՀՆԱ-ի անկման՝ ավելի քան 6 տոկոսով։
Ընդհանուր հաշվով, ողջ աշխարհում ընկերությունների կորուստները կարող են հասնել մինչև 12 տրիլիոն դոլարի։