1791 դիտում
18:53 14-03-2015
Թալինի 31 բնակիչ դրամական օգնություն է ստացել
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ի լրումն մարզպետարանում կայացվող քաղաքացիների ընդունելությունների, մարտ ամսին ընդունելություն է կատարում նաեւ մարզի տարածաշրջաններում: Նախօրեին ընդունելություն կազմակերպվեց Թալինի տարածաշրջանի բնակիչների համար, որն անցկացվեց Թալինի քաղաքապետարանում:
Համայնքապետերի միջոցով բնակիչները տեղեկացել էին ընդունելության օրվա մասին և նախապես դիմումներ էին ներկայացել: Այդուհանդերձ, ընդունելության եկան նաև չհերթագրված բնակիչներ: Մասնակիցների ընդհանուր թիվը 35-էր: Բնակիչների ներկայացրած խնդրահարույց հարցերը ունեին դրամական աջակցության, աշխատանքային, բնակարանային, անձնական բնույթ: Ներկայացված հարցերին տրվեց դրական լուծում: 31 դիմումատու ստացավ դրամական աջակցություն:
Մարտի 19-ին մարզպետը քաղաքացիների ընդունելություն կկատարի Ապարանի քաղաքապետարանում, մարտի 26-ին` Ծաղկահովիտի համայնքապետարանում:
Նմանատիպ նյութեր
1053 դիտում
17:12 12-12-2014
Թալինի 36 բնակիչ դրամական օգնություն է ստացել
1766 դիտում
23:46 24-02-2015
Սյունիքի 72 բնակիչ դրամական օգնություն է ստացել
Այս բաժնից
1321 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
751 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին