Սյունիքի 72 բնակիչ դրամական օգնություն է ստացել
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետը ընդունել է 103 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 73, աշխատանքի տեղավորման՝ 21, պետպատվերի շրջանակներում բուժման՝ 3, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ 2, բնակարանով ապահովելու՝ 3 և տնամերձի սեփականաշնորհման հարցով՝ 1 քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից յոթանասուներկուսին տրվել է դրական լուծում, մեկը՝ ուսումնասիրության ընթացքում է:
Բավարարվել է նաև պետպատվերի շրջանակներում բուժման երեք և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին երկու դիմումատուների խնդրանքը:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին քսանմեկ դիմումները, ընթացքի մեջ է տնամերձի սեփականաշնորհման վերաբերյալ դիմումը: