Թուրքիայում ձերբակալվել է մի սիրիացի, որն օգնել է 3 բրիտանուհիների անցնել Սիրիայի սահմանը. տեսանյութ
Թուրքիայում ձերբակալվել է մի սիրիացի, որն օգնել է բրիտանացի 3 աշակերտուհիներին անցնել Սիրիայի սահմանը` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու նպատակով:
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության տվյալներով, ձերբակալված տղամարդն աշխատել է հակաիսլամիստական կոալիցիայի անդամ երկրներից մեկի հետախուզությունում:
Սիրողական տեսանյութում երևում է, թե ինչպես է նա օգնում աղջիկներին: Ըստ երևույթին, հենց նա է տեսանյութի հեղինակը: