211652_close_icon
views-count1305 դիտում article-date 16:30 14-03-2015

Մադուրոն բաց ու ազնիվ երկխոսության է հրավիրել Օբամային

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային բաց ու ազնիվ երկխոսության է հրավիրել, որպեսզի, ինչպես շել է նա, վերջ դրվի երկու երկրների միջև լարվածությանը: «Օբաման մոլորվել է, և ես նրան էլ ավելի կմոլորեցնեմ: Ես ձեռք եմ մեկնում ԱՄՆ-ի կառավարությանը, որպեսզի ազնիվ երկխոսության միջոցով գտնենք այդ խնդրի լուծումը»,-մեջբերում է EI Universal-ը Մադուրոյի խոսքը: Հիշեցնենք, որ մարտի 9-ին Օբաման հրամանագիր ստորագրեց, որով Վենեսուելայի կառավարության մի շարք անդամներին արգելվեց մուտք գործել ԱՄՆ: Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է սառեցնել իր բանկերում վենեսուելացի պաշտոնյաների հաշիվները:

Նմանատիպ նյութեր