Շվեյցարական կազմակերպությունը Տավուշում ծրագրեր կիրականացնի
                        Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ գործնական հանդիպում-քննարկում «Դիակոնիա» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: 
«Դիակոնիան» շվեյցարական կազմակերպություն է և Հայաստանում աշխատում է 1988-ի երկրաշարժից հետո: Կազմակերպությունը պատրաստակամ է աշխատել Տավուշի մարզի համայնքներում, և նշվեց, որ այն ոլորտային սահմանափակումներ չունի: Կարող են իրականացնել ծրագրեր սկսած անապահով ընտանիքին կենցաղային իրեր տրամադրելուց մինչև որևէ արտադրություն հիմնելը: 
Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին հնարավոր ծրագրերի առաջարկները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

