Կարմիր Խաչը Տավուշի սահմանամերձ համայնքներում ծրագրեր կիրականացնի
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին և նրա աշխատանքային խմբին:
Հովիկ Աբովյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց կազմակերպության կողմից մարզում իրականացրած ծրագրերի, կատարած աշխատանքների համար:
ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը նույնպես իր շնորհակալությունը հայտնեց ընդունելության համար: Ապա երկուստեք քննարկվեցին աշխատանքների այն հիմնական ուղղությունները, որոնք կազմակերպության կողմից հնարավոր է նախաձեռնվեն և իրականացվեն մարզի սահմանամերձ համայնքներում:
Մարզպետը նաև հյուրերին ներկայացրեց ՀՀ պետբյուջեի միջոցներով սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագրերը, այն արտոնությունները, որոնք ՀՀ կառավարության կողմից սահմանվել են նման համայնքների համար: