211652_close_icon

Արարատի մարզպետարանում քաղաքացիները կհանդիպեն Արդարադատության նախարարի հետ

views-count812 դիտում article-date 23:35 13-03-2015
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ Արարատի մարզ կատարելիք այցի շրջանակում, մարտի 14-ին, ժամը 10:15-ին, Արարատի մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն: Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր