211652_close_icon
views-count66265 դիտում article-date 19:59 14-07-2020

Արդարադատության նախարարի հրամանով՝ Քրեակատարողական ծառայության պետի կողմից երաշխավորված Արդարադատության գնդապետը բարձր պաշտոնի է նշանակվել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 14-ին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ է նշանակվել Գագիկ Մարկոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կոչումով Արդարադատության գնդապետ է և աշխատանքային հարուստ փորձ ունի՝ աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության, այնուհետև ՀՀ Ոստիկանության և Հայաստանի քննչական կոմիտեի համակարգում։ Համարվում է իր գործի գիտակ, և այդ հատկանիշները հաշվի առնելով է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի միջնորդությամբ՝ Արդարադատության նախարարը Գ․ Մարկոսյանին նշանակել է այդ պատասխանատու պաշտոնին։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Գ․ Մարկոսյանի կենսագրական տվյալները։ Գագիկ Գարունի Մարկոսյան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևան քաղաքում։ 1984-1992թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել է իրավաբանի որակավորում։ 1986-1988 թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1988-1992 թթ․ ՀՍՍՀ ՆԳՆ պահպանության վարչության կառավարական շենքների պահպանության գնդում, որպես միլիցիոներ։ 1992-1996թթ․ ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության Մյասնիկյանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։ 1996-1997թթ․ ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության Արաբկիրի ՆԳ բաժնի հետաքննության բաժանմունքի պետ։ 1997-1998թթ․ ՀՀ դատախազության Մյասնիկյանի շրջանի դատախազությունում ավագ քննիչ։ 1998-2006թթ․ Երևան քաղաքի դատախազության ՀԿԳ քննիչ, ապա՝ ավագ քննիչ։ 2006-2007թթ․ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ։ 2007-2008թթ․ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ։ 2008-2013թթ․ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ։ 2014-2018թթ․ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ։ 2018-2020թթ․ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ։ 14․07․2020թ․ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ։ Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար համապատասխան հրամաններով պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Ոստիկանության գերազանց ծառայության համար» կրծքանշանով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Պատվավոր քննիչ» կրծքանշանով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Անձնվիրության և անվեհերության» մեդալով։ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով՝ «Մարտական համագործակցության համար» մեդալով։ ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Օրենքի պատվար» մեդալով։ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով՝ «Անվտանգության մարմինների 100 ամյակ» հոբելյանական մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի, երեք թոռ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր