698 դիտում
16:36 13-03-2015
ՉԺՀ-ի բուհերում սովորելու իրավունք է ստացել 11 դիմորդ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ազդարարել է միջպետական համաձայնագրի շրջանակում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով անցկացված մրցույթի հաղթողների անունները: Միջոցառմանը մասնակցել են բոլոր երեք` բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճանների համար դիմած և մրցութային շեմը հաղթահարած դիմորդները:
Ողջունելով և շնորհավորելով հաղթողներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի ՉԺՀ-ի բուհերում ուսումնառություն ստանալու իրավունք է ստացել 11 դիմորդ: Նախարարն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Արմեն Աշոտյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: «Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում աշխարհի բարձրակարգ բուհերի շարքում իրենց տեղն ունեն նաև Չինաստանի բուհերը, և պատահական չէ, որ տարեցտարի վերոնշյալ բուհերում սովորել ցանկացող հայ երիտասարդների թիվն ավելանում է»,-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ ավելի մեծ թվով դիմորդներ ցանկություն են հայտնել սովորել մագիստրատուրայում, ավելի քիչ` ասպիրանտուրայում:
Արմեն Աշոտյանը շեշտել է, որ այս տարվանից միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում է տրվելու բուհերի վարկանիշավորման համաշխարհային ճանաչում ունեցող կայքերի ըստ լավագույն ուսումնական հաստատությունների սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին: «Դուք սովորելու եք Հայաստանի Հանրապետության անունից, դուք մեր «դեսպաններ» ենք արտերկրում և որպես միջազգային կրթաթոշակակիրներ` դուք պարտավոր եք պատվով ներկայացնել մեր երկիրը. ձեր ցուցաբերած բարձր առաջադիմության և վարքագծի շնորհիվ է նաև, որ արտերկրում պատկերացում են կազմում Հայաստանի մասին: Հավաստիացնում եմ ձեզ, որ հայրենիք վերադառնալուց հետո դուք կգտնեք համապատասխան աշխատանք, որովհետև որակյալ մասնագետը, այն էլ չինարենի իմացությամբ, միշտ էլ պահանջված է լինում»,-դիմելով մրցույթը հաղթահարած դիմորդներին` նշել է Արմեն Աշոտյանը` կրթաթոշակառուներին խորհուրդ տալով ուսումնառությունից ազատ ժամանակը նաև տրամադրել համապատասխան երկրներում Հայաստանի դեսպանատների և հայկական համայնքի աջակցությանը, մասնավորապես, ակտիվ մասնակցություն ունենալ բազմաթիվ ազգային, պետական միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:
Միաժամանակ, նախարարը մրցույթին մասնակցած, բայց մրցութային շեմը չհաղթահարած դիմորդներին առաջարկել է մասնակցել ինչպես միջպետական համաձայնագրերով, այնպես էլ այլ կրթաթոշակային ծրագրերով նախատեսված մրցույթներին:
Հանդիպման մասնակիցիներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին` ստանալով սպառիչ պատասխաններ: Նշենք, որ միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ:
Նմանատիպ նյութեր
3663 դիտում
13:58 02-05-2017
ՌԴ բուհերում ուսանելու մրցույթում հաղթող ճանաչված ՀՀ 34 քաղաքացիների տարկետման իրավունք կտրամադրվի. ԿԳՆ
992 դիտում
11:00 07-05-2020
«Հայ-Ռուսական համալսարանը 10 տեղ կհատկացնի բուժաշխատողների դիմորդ երեխաներին
969 դիտում
10:49 25-06-2020
Արցախից բուհ ընդունվելու համար 901 դիմորդ է հայտագրվել․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
991 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1042 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
742 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան