3666 դիտում
13:58 02-05-2017
ՌԴ բուհերում ուսանելու մրցույթում հաղթող ճանաչված ՀՀ 34 քաղաքացիների տարկետման իրավունք կտրամադրվի. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին հատկացված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքները:
Մրցույթն իրականցվել է հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգի պահանջները և ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին» N 117-Ն որոշմամբ սահմանված կարգը:
Հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող մասնագիտությունները /հիմք` ՀՀ ՊՆ 25.02.2017թ. N ՊՆ/510-244 գրություն/, մրցույթի արդյունքում արձանագրված առավել բարձր միավորները, հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիր լինելու հանգամանքը և տվյալ երկրի բուհում մի կրթական աստիճանից հաջորդ կրթական աստիճան անցումը և բուհի հրավերի առկայությունը:
ՀՀ ԿԳՆ-ում ստեղծված մրցութային հանձնաժողովի որոշմամբ Ռուսաստանի Դաշնության բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված արական սեռի 34 ՀՀ քաղաքացիների կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք (անունները կհրապարակվեն Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում):
Նմանատիպ նյութեր
6494 դիտում
17:07 24-01-2019
Կառավարությունը զորակոչից տարկետման իրավունք տրամադրեց 27 քաղաքացու
1854 դիտում
23:21 14-11-2022
ԿԳՄՍ-ն առաջարկում է տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի երկու անդամի
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան