ԱՄՆ սենատը կոչ է արել ՌԴ-ին ՙարագ և թափանցիկ՚ հետաքննելու Նեմցովի սպանության հանգամանքները
Միացյալ Նահանգների սենատը միաձայն բանաձև է ընդունել` կոչ անելով Ռուսաստանին ՙարագ և թափանցիկ՚ հետաքննելու Բորիս Նեմցովի սպանության հանգամանքները:
Բանաձևը գրված է դիվանագիտական բավականին կոշտ լեզվով: Փաստաթղթում մասնավորապես քննադատվում են Ռուսաստանի դատական և իրավապահ մարմինները:
Ի դեպ, նմանատիպ բանաձևով հանդես է եկել նաև Եվրախորհրդարանը: Եվրապատգամավորների կարծիքով, Նեմցովի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: