13989 դիտում
11:44 13-03-2015
Այգեշատ գյուղում կախված 12-ամյա աղջնակին միշտ հետաքրքրել են ֆիլմի արյունոտ տեսարանները ու հաճախ է հորը հարցեր տվել
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպան եղած 12-ամյա աղջնակը ֆիլմեր դիտելիս հաճախ է հորից հետաքրքրվել սպանության տեսարաններով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը:
«Հայրն ասում էր, որ ֆիլմերը նայելուց միշտ հարցրել է, որ թրով գլուխները կտրում են, մահանո՞ւմ է, թե՞ ոչ, իրակա՞ն են սպանում, թե՞ ոչ, ինչպե՞ս է այդ դեպքում արյուն գալիս: Հայրն ասել է, որ տոմատի մածուկով են ստանում: Եվ երեւի ինքն էլ է փորձել փորձարկում անել»,-պատմեց նա:
Գյուղապետը նշեց, որ այսօր աղջնակի հուղարկավորությունն է: Սակայն եւս մեկ անգամ էլ է խոսել տնօրենի, նրա դասընկերների եւ ծնողների հետ եւ հերթական անգամ համոզվել, որ նա ինքնասպան լինելու ոչ մի պատճառ չի ունեցել:
«Մենք շարունակում ենք հակված մնալ այն վարկածն, որ այնքան է լսել ինքնասպանությունների մասին, որ ցանկացել է փորձել եւ փորձը փորձանք է դարձել»,- ավելացրեց գյուղապետը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակ է ինքնասպանություն գործել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը եւ ավելացրել, որ մահացածը ազգությամբ եզդի էր: Նա եւ համագյուղացիներն ասել էին, որ աղջնակն այնքան կենսուրախ էր եւ կյանքով լեցուն, որ չեն պատկերացնում, թե միտումնավոր նման քայլի կգնար: «Հավանաբար, այնքան է լսել ինքնասպանությունների մասին, որ ցանկացել է փորձարկել, թե ոնց է դա արվում ու պատահաբար աթոռը ոտքերի տակից գնացել է: Նրան հարեւանի տղան երբ այդ վիճակում հայտանաբերել է՝ դեռ ողջ է եղել: Արհեստական շնչառություն են տվել, բայց մինչեւ շտապօգնությունը եկել է՝ մահացել է: Իրենից մեծ քույր եւ եղբայր ունի: Հոր հետ խոսեցի, ասաց, որ նա այդ քայլին դիմելու պատճառ չուներ: Ավելին՝ հայրը որպես փոքր՝ ամենաշատը նրան է սիրել եւ նրա հանդեպ է ուշադիր եղել: Աղջիկը վերջին օրերին հիվանդ էլ է եղել եւ դպրոց չի գնացել: Երեւի պարապությունից նման փորձ է արել, որը նման դժբախտությամբ ավարտվեց»,- ավելացրել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
8813 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
973 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը
898 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա