211652_close_icon
views-count14861 դիտում article-date 19:58 11-03-2015

Այգեշատ գյուղում 12-ամյա աղջիկ է կախվել. նա հոր ամենասիրելի դուստրն է եղել, ավելին՝ համագյուղացիները չեն հավատում, որ նա միտումնավոր է դիմել այդ քայլին

Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակ է ինքնասպանություն գործել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը եւ ավելացրեց, որ մահացածը ազգությամբ եզդի էր: Նա եւ համագյուղացիները ասում են, որ աղջնակը այնքան կենսուրախ էր եւ կյանքով լեցուն, որ չեն պատկերացնում, թե միտումնավոր նման քայլի կգնար: «Հավանաբար, այնքան է լսել ինքնասպանությունների մասին, որ ցանկացել է փորձարկել, թե ոնց է դա արվում ու պատահաբար աթոռը ոտքերի տակից գնացել է: Նրան հարեւանի տղան երբ այդ վիճակում հայտանաբերել է՝ դեռ ողջ է եղել: Արհեստական շնչառություն են տվել, բայց մինչեւ շտապօգնությունը եկել է՝ մահացել է: Իրենից մեծ քույր եւ եղբայր ունի: Հոր հետ խոսեցի, ասաց, որ նա այդ քայլին դիմելու պատճառ չուներ: Ավելին՝ հայրը որպես փոքր՝ ամենաշատը նրան է սիրել եւ նրա հանդեպ է ուշադիր եղել: «Չգիտեմ, աղջիկը վերջին օրերին հիվանդ էլ է եղել եւ դպրոց չի գնացել: Երեւի պարապությունից նման փորձ է արել, որը նման դժբախտությամբ ավարտվեց»,- ավելացրեց գյուղապետը: Չեն կարծում նաեւ, թե սիրահարված է եղել եւ սիրո պատճառով է նման քայլի գնացել:

Նմանատիպ նյութեր