211652_close_icon
views-count1404 դիտում article-date 10:43 13-03-2015

Վիճաբանության ժամանակ վնասվածքներ պատճառողներին հայտնաբերեցին

Մարտի 11-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացել 1991 թ. ծնված Լյուրիս Հ.-ն և 1992 թ. ծնված Գուրգեն Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, ոմն Գուրգեն երեք անձանց հետ միասին Երևանի Զ. Սարկավագի փողոցում վիճաբանել են իրենց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց դեմքին` պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գուրգենը 1994 թ. ծնված Գուրգեն Գ.-ն է, իսկ երեք անձինք` 1992 թ. ծնված Գեղամ Ն.-ն, 1994 թ. ծնված Վահագն Ե.-ն և 1972 թ. ծնված Աշոտ Գ.-ն, որոնք նույն օրը, ժամը 18.30-ին, ներկայացել են բաժին և տվել բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր