Օբաման առաջարկել է Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան նշանակել Ռուսաստանի հարցերով մասնագետին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան է առաջարկել նշանակել Յան Քելլիին: Վերջինս, Օբամայի խոսքով, բավականին լավ է ճանաչում Ռուսաստանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը:
Ներկա պահին Քելլին աշխատում է ԱՄՆ-ի Չիկագո նահանգի Իլլինոյսի համալսարանում, իսկ 2010-2013 թվականներին եղել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը: 2007-2009 թվականներին ղեկավարել է ԱՄՆ Պետդեպի՝ եվրոպական ու եվրասիական գործերով բյուրոյի ռուսական բաժինը: Մինչ ծառայութան անցնելը սովորել է ռուսերեն լեզուն ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում, այնուհետ աշխատել Ռուսաստանում և ԽՍՀՄ այլ երկրներում, ինչպես նաև Հարավսլավիայում:
Նրա թեկնածությունը նոր դեսպանի պաշտոնում պետք է հաստատի ԱՄՆ-ի Սենատը: Նոր պաշտոնում Քելլին կփոխարինի Ռիչարդ Նորլանդին: