2325 դիտում
09:42 13-03-2015
Այժմ ՀՀ բնակչության հաշվարկային թիվն այլևս 2 միլիոն 600 հազար է. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ դեռևս 2013-2014 թվականներին ՀՀ պետական և միջազգային կառույցների կողմից իրականացված «Հայաստանում միգրացիայի վերաբերյալ տնային տնտեսությունների հետազոտության մասին զեկույց» անվանումով փաստաթղթից թերթը տեղեկացել է, որ որ Հայաստանի բնակչության 28,3%-ը, կամ նույն է թե՝ 870.000 մարդ, ապրում է երկրի սահմաններից դուրս։ Տվյալ դեպքում, խոսքն այն մարդկանց մասին չէ, ովքեր Հայաստանից հեռացել և հրաժարվել են քաղաքացիությունից։
Խոսքն այն բնակիչների մասին է, որոնք մարդահամարի արդյունքներով ներկայացվող «ՀՀ բնակչություն» հասկացության կամ նույնն է՝ հանրահայտ 3 միլիոնի մաս են կազմում։ Նկատենք, որ այդ փաստաթղթի մեջ ուշագրավ տվյալները շատ են, մասնավորապես, աղյուսակներից մեկում բերված թվի համաձայն՝ ստացվում է, որ 2013–ին ՀՀ-ի բնակչության հաշվարկային թիվը կազմել է 2 միլիոն 690 հազար, և երբ դրանից հանում ենք 2013–ի և 2014-ի արտագաղթի թիվը, ապա ստացվում է, որ այժմ ՀՀ բնակչության հաշվարկային թիվն այլևս 2 միլիոն 600 հազար է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2609 դիտում
10:34 07-03-2015
ՀՀ որոշ բանկեր դոլարով վարկեր տրամադրելիս դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանում են 600 դրամ. Ժողովուրդ
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով