Իսլամիստները՝ նոր ահաբեկչության մասին. տեսանյութ
Ավստրալիայի իրավապահ մարմիններն անկախ հետաքննություն են իրականացնում՝ Իրաքում Ավստրալիայի 18-ամյա քաղաքացու մահվան փաստով: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հայտարարել են, որ ավստրալացին՝ Աբու Աբդուլլա ալ-Ավստրալին մարտի 11-ին Իրաքում ահաբեկչություն է կազմակերպել՝ Ռամադի քաղաքում պայթեցնելով ինքն իրեն:
Ավստրալիայի լրատվամիջոցները հայտնել են, որ մահացածի իրական անունը Ջեյք Բիլարդի է, եւ նա մեկնել է Իրաք՝ ջիհադիստներին միանալու համար: