1360 դիտում
14:44 21-11-2019
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կմեկնարկի «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ընթերցասրահում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4, 11-րդ հարկ), կմեկնարկի «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Գիտաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, Վարշավայի համալսարանի դոկտոր Յարոսլավ Տուրլուկովսկին:
Հայ և լեհ մասնագետները հանդես կգան 13 զեկուցումներով՝ նվիրված 20-21-րդ դարերում հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանում հայերի գործունեությանը, օրենսդրական բարեփոխումներին և այլն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
502 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
865 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ