211652_close_icon

Լճաշենում Թերլեմեզյանին նվիրված ցուցահանդես է բացվել

views-count1411 դիտում article-date 20:26 12-03-2015
Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում տեղի ունեցավ «Տիեզերքի մեջ ինձ նման թիթեռ չկա» խորագրով դաս-ցուցահանդես՝ նվիրված գեղանկարչության մեծ ռահվիրա Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին: Ցուցահանդեսի ընթացքում դպրոցի կերպարվեստի ուսուցչուհի Անահիտ Գյուրջյանը խոսեց Թերլեմեզյանի կյանքի ու գործունեության մասին, նշելով , որ Թերլեմեզյանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայն ճանաչում գտած և մեծ ժողովրդականություն վայելող նկարիչ է, սիրված ու գնահատված , որպես անձնվեր հայրենասեր, որպես մարդասեր և մեծարժան մարդ-քաղաքացի: Ցուցահանդեսում ներկայացված են Թերլեմեզյանի մի շարք աշխատանքներ և այլ ցուցանմուշներ:

Նմանատիպ նյութեր