211652_close_icon

Բուրաստանում տեղի է ունեցել Անդրանիկ Օզանյանին նվիրված միջոցառում. լուսանկարներ

views-count1882 դիտում article-date 19:57 12-03-2015
Նախօրեին Բուրաստան համայնքում անցկացվել է Անդրանիկ Օզանյանին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում դպրոցի բարձր դասարանցիները ներկայացրել են Շապինանդի (Անդրանիկ Օզանյանի մականունն է) կյանքը, մարտական գործունեությունը, մղած հերոսական ճակատամարտները Դիլմանում, Վանում, Բալկաններում: Հնչել են մեծ հայդուկապետին նվիրված երգեր: Բուրաստանի պարի-երգի համույթը միջոցառումը հարստացրել է ազգագրական երգերով ու պարերով: Դպրոցականները նախօրոք պատրաստել էին զորավար Անդրանիկին և նրա զինակից ընկերներին նվիրված անկյուն, որտեղ տեղ էին գտել Գևորգ Չաուշի, Նիկոլ Դումանի, Արաբոյի նկարները, նրանց մասին զորավարի գնահատականները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր