2896 դիտում
15:07 27-04-2017
Դուբլինում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 24–ին Իռլանդիայի Դուբլին քաղաքի կենտրոնում տեղակայված Քրիստոսի եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի երեկո, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին և կազմակերպվել էր Իռլանդիայի հայ համայնքի կողմից։
Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց խոսքն ուղղեցին Դուբլինի արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը, Քրիստոսի եկեղեցու առաջնորդ Դերմոտ Դունը, Դուբլինի համալսարանի փիլիսոփայության դպրոցի պրոֆեսոր Մարիա Բաղրամյանը, դատապաշտպան Սունիվա Մքդոնահը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչը։ Միջոցառման ընթացքում կատարվեցին օրվա խորհրդին նվիրված հայկական երգեր և դաշնամուրային կատարումներ, իսկ ներկա գտնվող մանուկների կողմից հնչեցին աղոթքներ։
Հուշ-երեկոյից հետո ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղիկներ զետեղելով եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
14:28 27-04-2017
Արգենտինայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3226 դիտում
13:23 27-04-2017
Բրազիլիայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3774 դիտում
11:41 28-04-2017
Օդեսայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1015 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք