211652_close_icon
views-count1634 դիտում article-date 18:43 12-03-2015

ՌԴ-ում բռնել են ռետինե ձիերի գողերին

ՌԴ Տոմսկի շրջանի համանուն քաղաքի սուպերմարկետներից մեկում աշխատակիցները «բռնել» են մի ընտանիքի անդամների, որոնք ամիսներ շարունակ ռետինե խաղալիք-ձիեր են գողացել: Գողերին հայտնաբերել են անվտանգության տեսախցիկների միջոցով: Անվտանգության աշխատակիցները դիտել են ձայնագրությունները եւ նկատել, որ գողությունը կատարում են ամուսինները` երեխայի ուղեկցությամբ: Հենց նրա գրպաններում էլ թաքցրել են խաղալիքները: 10 շաբաթում ամուսինները գողացել են 10 խաղալիք, որոնցից յուրաքանչյուրն արժե 89 ռուբլի: Սուպերմարկետի աշխատակիցների հետ զրույցում ամուսինները խոստացել են վերադարձնել ողջ գումարը: Անվտանգության ծառայությունների աշխատակիցների խոսքով` Տոմսկի խանութներում հիմնականում գողանում են հագուստ, կոշկեղեն, սննդամթերք եւ ոսկերչական իրեր:

Նմանատիպ նյութեր