Բելգորոդի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկել Երևանում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 11-ին, ժամը 10.00-ին, Երևանի Ֆանարջյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել փետրվարի 14-ից ՌԴ Բելգորոդ քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1993 թ. ծնված Գրիգոր Պ.-ին:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]