Իրաքի կառավարական բանակը գրավել է Թիքրիթ քաղաքը
Իրաքի կառավարական բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաղդադից 180 կմ հեռավորությամբ գտնվող Թիքրիք քաղաքը` հետ մղելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին:
Քաղաքի կենտրոնական շենքերից մեկի տանիքին բարձրացվել է երկրի պետական դրոշը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի զինվորականները գրավել էին Ալ-Ալամ քաղաքը: Ի դեպ զինված գործողություններին մասնակցել է մոտ 30 հազար զինծառայող: