Սիրիայի կառավարական բանակը Հալեպի հյուիսում հետ է մղել զինյալերի հարձակումը
                        Սիրիայի կառավարական բանակը Հալեպի հյուիսում հետ է մղել զինյալերի հարձակումը: Սիրիական SANA գործակալության տվյալներով, զինյալների վերահսկողության տակ գտնվող ավելի քան 7 շրջանների գրոհը սկսվել է հինգշաբթի երեկոյան: 
Ի դեպ, ռմբակոծությունների է ենթակվել նաև Հալեպի ժամանակին հայաշատ Աշրաֆիե թաղամասը: Ըստ նույն աղբյուրի, սիրիական օդուժի պատասխան հարվածների հետևանքով էլ սպանվել է ավելի քան 100 զինյալ: 
Հիշեցնենք, որ Հալեպի համար մարտերը շարունակվում են արդեն 3 տարի, այդ ընթացքում զոհվել են հազարավոր մարդիկ, իսկ Հալեպի պատմական կետրոնի 60 տոկոսը ոչնչացվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

