Փրկարարները բացել են փակ դուռը
Մարտի 12-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 48 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին ներսի կողմից մնացել է փականի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: