211652_close_icon
views-count2102 դիտում article-date 10:57 12-03-2015

Շարքային աշխատակիցների համար Աժ-ն գումար չունի, իսկ աշխատակազմի ղեկավարին կրկնակի է վարձատրու՞մ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ տեղեկություններով՝ ՀՀ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը դեկտեմբերին արձակուրդ մեկնելու դիմում է ներկայացրել, բայց հաջորդ օրն իսկ «վերադարձել» է արձակուրդից: Փաստաթղթերով այնպես է ներկայացվել, որ Թովմասյանի արձակուրդ մեկնելուց մեկ օր հետո շտապ իրադարձություններ են տեղի ունեցել խորհրդարանում, և նա ստիպված է եղել վերադառնալ աշխատանքի: Արդյունքում՝ Հրայր Թովմասյանը նախ՝ արձակուրդային է ստացել, իսկ աշխատանքի վերադառնալով՝ նաև աշխատավարձ: Ասել է թե՝ կրկնակի է վարձատրվել: Երեկ, ի վերջո, Աժ-ից թերթին պատասխանել են, որ Հ. Թովմասյանն իրոք դեկտեմբերի վերջին արձակուրդ է մեկնել, այնուհետև ստիպված է եղել վերադառնալ՝ ստեղծված աշխատանքային վիճակի պատճառով: Այս իրավիճակը ուշագրավ է այն առումով, որ Հրայր Թովմասյանը վերջին շրջանում ամեն կերպ փորձում է կրճատել Աժ աշխատակազմի շարքային աշխատակիցներին վճարվող գումարները՝ այդ ամենը պատճառաբանելով Աժ-ի ֆինանսական սուղ պայմաններով և խնայողության անհրաժեշտությամբ: Ստացվում է՝ շարքային աշխատակիցների համար Աժ-ն գումար չունի, իսկ, աշխատակազմի ղեկավարին կրկնակի վարձատրելու համար ունի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր