1864 դիտում
11:49 12-03-2015
Սամվել Բաբայանը չի ցանկանում առաջնորդել ԼՂՀ ընդդիմությանը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Թովմասյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ այն տեղեկությունները, թե ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջնորդել Արցախի ընդդիմությունը, իրականությանը չեն համապատասխանում: Նա նաև ասել է, որ ինքը օրերս զրուցել է Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանի հետ, որն էլ նրան այդ մասին տեղեկացրել է: Արթուր Թովմասյանն ասել է. «Ես հեռախոսազրույց եմ ունեցել պարոն Բաբայանի հետ: Թերթին տված, իմ վերջին հարցազրույցից հետո Սամվել Բաբայանը ցանկացավ պարզաբանում տալ: Նա ասաց, թե ինքը նման հայտարարությամբ երբեք հանդես չի եկել, թե մտադիր է առաջնորդել ընդդիմությունը: Իր անունից են նման հայտարարություններ արել: Ու ինքը նշեց, որ չի ցանկանում առաջնորդել ընդդիմությանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1761 դիտում
08:47 13-03-2015
Սամվել Բաբայանը չի ցանկանում ԼՂՀ ընդդիմությանն առաջնորդել, իսկ ընդդիմությունը պնդում է, որ ցանկանում է. Ժողովուրդ
8756 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1008 դիտում
15:45 15-09-2014
"The Simpsons" -ի հերոսը ցանկանում է առաջնորդել անկախ Շոտլանդիան. տեսանյութ
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին