Քարաթափում՝ միջպետական ավտոճանապարհին
Մարտի 11-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհին` Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 քմ), որը չի խոչնդոտել երթևեկությանը:
Հրշեջ-փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհից: