«Պատանի երկրապահ» ակումբների պատասխանատուների խորհրդակցություն՝ ԵԿՄ վարչությունում. տեսանյութ
Ամբողջ Հանրապետության տարածքում «Պատանի երկրապահ» ակումբների աշխատանքն առավել համակարգված դարձնելու նպատակով ԵԿՄ վարչությունում կազմակերպվել էր աշխատանքային խորհրդակցություն՝ ակումբների պատասխանատուների
մասնակցությամբ:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին փոխանցեցին ԵԿՄ վարչությունից:
Քննարկման բոլոր մասնակիցներն ընդգծեցին այսօրինակ միջոցառումների կարեւորությունը: Ուստի եւ որոշվեց նման խորհրդակցությունները դարձնել ամենամսյա:
Դպրոցներում «պատանի երկրապահ» ակումբների հիմնումը բազմիցս արժանացել է գովեստի խոսքերի, սակայն խորհրդակցության ժամանակ անձամբ երեխաների հետ աշխատող այս մասնագետները թե իրենց, թե աշակերտների եւ թե ծնողների անունից շնորհակալություն էին հայտնում նման նախաձեռնության համար:
Ի դեպ, ԵԿՄ վարչության նախագահի կողմից գնահատվեց նաեւ արդեն կատարված աշխատանքը՝ «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով եւ «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով պարգեւատրվեցին այն ղեկավարները, ովքեր ցուցաբերել էին
բարձր ակտիվություն: