1192 դիտում
20:27 11-03-2015
Վանաձորում մի շարք փողոցներ վերանորոգման կարիք ունեն
Վանաձորում աննշան բացառությամբ կատարվել են 2014թ. բյուջետային հիմնական պարտավորությունները, այդ թվում՝ սեփական եկամուտներինը: Շուրջ 20 տոկոսով թերակատարվել է հողի հարկը, 11.4-ով աղբահանության, 52 - ով՝ սպասարկման վարձավճարները:
Քաղաքում արմատական հիմնախնդիր է վթարայնության տարբեր աստիճաններ ունեցող բազմաբնական շենքերի ամրացման անհրաժեշտությունը, որը վեր է քաղաքային բյուջեի սուղ հնարավորություններից և կարող է իրականացվել միայն պետական բյուջեից մասհանումների դեպքում:
Հասարակայնությանը մտահոգող խնդիրներից է նաև մարզկենտրոնի փողոցներից ու ավտոճանապարհներից շատերի անմխիթար վիճակը: Արմատական վերանորոգման կարիք ունեն 200 կիլոմետր ընդհանուր երկարության փողոցներ ու ճանապարհներ, դրանց կարգավորման համար ոչ միայն քաղաքային այլև հանրապետական բյուջեն չի բավարարի:
Առաջիկայում 950 մլն դրամ հատկացվելու է Վանաձորի բժշկական կենտրոնի շինարարության, 500 մլն՝ թիվ 18 դպրոցի վերակառուցման գործին: Մեծածավալ աշխատանքներ կիրականացվեն թիվ 31 մանկապարտեզի, գեղագիտական կենտրոնի, գյուղատնտեսական քոլեջի, թատրոնի և կինոյի ինստիտուտի և այլ օբյեկտների վերակառուցման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1045 դիտում
21:50 11-04-2024
Երևանում չպետք է լինի մանկապարտեզ, որ հիմնանորոգման կամ վերանորոգման կարիք ունի․ քաղաքապետարան
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան