Տոնական հանդես` Եղեգնաձորի «Խելացի մանուկ» կենտրոնում
Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դահլիճում կայացավ «Խելացի մանուկ» մանկական զարգացման կենտրոնի սաների համերգը` նվիրված կանանց միամսյակին: Երեխաներն իրենց ծնողներին և հրավիրյալ հյուրերին ողջունեցին երգ ու պարով, մայրերին նվիրված ոտանավորներով:
Ներկաներին միջոցառման առիթով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրեն Սուսաննա Ավագյանը:
Վերջում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց երեխաներին իրենց հուզիչ ելույթի համար, մաղթեց նրանց անհոգ մանկություն և ամուր առողջություն: Տոնական միջոցառումից հետո Հարություն Սարգսյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ աշխատանքային և ուսումնական պայմաններին, ինչպես նաև երեխաներին մատուցվող սննդակարգին:
Նշենք, որ կենտրոն են հաճախում Եղեգնաձորի և մերձակա համայքների նախադպրոցական և մսուրային տարիքի շուրջ 56 երեխա: