Ռուս տանկիստները բիաթլոնի մրցաշարի համար կմարզվեն Հայաստանում
Շուրջ 300 ռուս տանկիստներ առաջիկայում անցկացվելիք բիաթլոնի մրցումներին նախապատրաստվելու համար կմարզվեն Հայաստանում տեղակայված ռուսական բազայի տարածքում: Այս մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկա պահին անցկացվում է T-72Б տանկերի և մարտական հետևակի մեքենաներիմեխանիկ-վարորդների, հրամանատարների և նշանառուների ընտրությունը: Ընտրությունից հետո փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ անձնակազմերը կսկսեն անցկացնել տեղանքը ճեղքելու տարբեր հնարքներով համալիր պարապմունքներ:
Լավագույն տանկիստները կմասնակցեն այս տարվա մայիսին կայանալիք Հարավային ռազմական օկրուգի գավաթի մրցումներին, որին, բացի Ռուսաստանից, կմասնակցեն Հայաստանի, Չինաստանի, Պակիստանի, Լատինական ԱՄերիկայի, Աֆրիկայի, Ղազախստանի և Ռուսաստանի թիմերը: