Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արմեն Գ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի հոտով չորացված, մանրացված, կանաչ զանգված:
Ըստ Արմեն Գ.-ի՝ զանգվածը պատկանում է իրեն և նախատեսված է եղել իր օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]