Ռուսաստանը դուրս է եկել միջազգային ռազմական պայմանագրից
Ռուսաստանը որոշել է դադարեցնել մասնակցությունը Եվրոպայում ԶՈՒ համատեղ խորհրդատվական խմբի նիստերին, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով ռուսական պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրին:
Նա նշել է, որ Մոսկվան ամբողջովին կդադարեցնի իր գործունեությունը այդ խմբում 2015 թվականի մարտի 11-ից: Բացի այդ, Ռուսաստանը կդիմի Բելառուսին ներկայացնելու իր շահերը խմբում:
Միևնույն ժամանակ Մազուրն ընդգծել է, որ Ռուսաստանի այդ քայլը նշանակում է, որ Մոսկվան հրաժարվում է հետագա գործունեությունից այնքան ժամանակ, «մինչև կհասունանան իր գործընկերները»:
«Մենք նախկինի պես պատրաստ ենք համատեղ աշխատելու, սակայն նոր ռեժիմով, որը կհամապատասխանի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական այլ պետությունների շահերին»,-ասել է նա:
Պայմանագիրը նախ ստորագրվել էր ՆԱՏՕ-ի 16 անդամ պետությունների կողմից 1990 թվականի նոյեմբերի 19-ին՝ Փարիզում, իսկ հետո նրան էին միացել Վարշավայի պայմանագրի 6 անդամ պետություններ: