Մոսկվայում ոստիկանական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին
Մոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները վրաերթի են ենթարկել հետիոտնին: Պարզվել է, որ վերջինս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Նա փողոցը հատելիս է եղել թույլատրելի հատվածից:
Ոստիկանները վրաերթի ենթարկվածին օգնություն են ցուցաբերել եւ շտապօգնություն կանչել: Հարբած հետիոտնը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Վրաերթի փաստով քննություն է կատարվում: