Կներկայացվի «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» ծրագիրը
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և Գյումրու երիտասարդական խորհրդի կողմից իրականացվող «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագրի շրջանակներում անցկացվելու է համաժողով, որը տեղի է ունենալու մարտի 11-ին:
Համաժողովի նպատակն է երիտասարդական քաղաքականության շահագրգիռ կողմերին ներկայացնել «Գյումրու երիտասարդական քաղաքականության զարգացում» հետազոտական ծրագիրը, վերջինիս հեռահար և ռազմավարական նպատակները, ծրագրի շրջանակներում կատարված հետազոտության վերլուծությունն ու արդյունքները, Գյումրիում երիտասարդների կարիքների ուսումնասիրության և վերլուծության միջոցով բացահայտված երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները: