211652_close_icon
views-count3549 դիտում article-date 20:13 10-03-2015

Գողություն՝ «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015թ. փետրվարի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Ռայի-Սթայլ» գեղեցկության սրահի լուսամուտագոգին դրված պայուսակի մեջից հափշտակվել է Բ.Նալբանդյանին պատկանող դրամապանակը՝ վերջինիս պատճառելով զգալի չափով գույքային վնաս: Քրեական գործով ստացվել է վերոնշյալ դեպքի տեսաձայնագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը: Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր