732 դիտում
19:59 10-03-2015
Էդվարդ Նալբանդյանն այցելեց Սլովենիայի Ազգային ժողով
Մարտի 10-ին Լյուբլյանայում գտնվող Էդվարդ Նալբանդյանն այցելեց Սլովենիայի Ազգային ժողով, ուր հանդիպեց խորհրդարանի նախագահ Միլան Բրգլեժին։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս առումով կարեւորվեց երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի ստեղծումը։
Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սլովենիայի պատվիրակությունների միջեւ փոխգործակցությանը։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը և ընդգծեց դրանց աջակցելու կարևորությունը։
Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուբլյանա այցելության օրակարգում էր Սլովենիայի կառավարության պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Սլովենիա՝ Յանեշ Լենարչիչը նշեց, որ կառավարությունը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանն առանձին հարցազրույցներ տվեց սլովենական հեղինակավոր «Delo» և «Dnevnik» թերթերին։
Նմանատիպ նյութեր
2322 դիտում
19:28 29-12-2015
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքեր
1172 դիտում
22:31 17-01-2023
Ազգային ժողով չէ, ազգային ախոռ է՝ քաղաքացիները ԱԺ-ի աշխատանքի մասին. Oragir.news. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1236 դիտում
11:05 23-01-2014
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Նիդեռլանդների ԱԳ նախարարի հատուկ բանագնացին
Այս բաժնից
1003 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
844 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1183 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին