ԵՄ միասնական բանակի ստեղծման գաղափարը կասկածներ է առաջացրել Լեհաստանում
Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան ԵՄ միասնական բանակի ստեղծման առաջարկությունը «շատ ռիսկային մտահղացում» է անվանել:
Նա ասել է, որ անհրաժետ է առաջին հերթին հարցնել, թե որտեղից գումար վերցնել բանակի ստեղծման համար, ով պետք է դրա համար վճարի, ինչպես պետք է գործեն մարտական միավորները, ով պետք է զբաղվի նախապատրաստական աշխատանքներով: Ըստ նախարարի՝ Եվրոպայում անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ-ն է, դրա համար էլ հիմա անհրաժեշտ է ամապնդել հենց Հյուսիսատլանտյան դաշինքը:
Նշենք, որ միասնական ԵՄ բանակի ստեղծման առաջարկն արվել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի կողմից: