Իրանի ԱԳՆ-ն պատասխան գործողություններ է խոստանում ԱՄՆ-ի պատժամիջոցներին
Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից նոր պատժամիջոցներ կիրառելու նախագծին, հաղորդում է IRNA-ն։
Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ամերիկյան իշխանությունների այդ քայլն անարդյունք կլինի, իսկ իրանական կողմը դա անպատասխան չի թողնի։
Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ Իրանը հետևում է միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի վերաբերյալ իր ստանձնած պարտավորություններին։
Միացյալ Նահանգները հերթական պատժամիջոցների սահմանումը պայմանավորում է Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռային ծրագիրը զարգացնելու փաստով։